Իտալական VESTOPAZZO ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ

Վերադարձի քաղաքականություն

Հարգելի՛ հաճախորդ, ստորև ներկայացված են majesty.am կայքից առցանց գնումներ կատարելիս ապրանքի վերադարձման պայմանները:

Դուք իրավունք ունեք վերադարձնելու ապրանքն այն Ձեզ հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում: Ապրանքը ենթակա է վերադարձման, եթե զերծ է քերծվածքներից, բծերից, պահպանված են դրա ապրանքային տեսքը, չափսերը, չկան մաշվածության նշաններ, ինչպես նաև առկա է տրված ՀԴՄ կտրոնը։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

  • Վերադարձման ենթակա չեն «Զեղչ»-ով գնված ապրանքները և ականջօղերը:
  • Վճարովի հիմունքներով առաքված ապրանքների դեպքում ապրանքը վերադարձնելիս առաքման գումարը չի վերադարձվում:

 

Գումարի վերադարձը

Գումարի վերադարձն իրականացվում է այն նույն վճարային եղանակով, որով կատարվել է գնումը։ Եթե գնումը կատարվել է քարտային վճարման եղանակով կամ առցանց փոխանցմամբ, ապա գումարը կվերադարձվի քարտին 14 օրվա ընթացքում՝ կախված քարտը սպասարկող բանկի կանոնակարգից:

 

Վերադարձը ձևակերպելու համար սեղմեք այստեղ: