11,300 ՀՀ դրամ
Արծաթից և ոսկուց պատված զարդեր ցիրկոնե տարրերով, փոքրիկ, բայց արժեքավոր նվեր համարձակ տեսքի համար: Էլեգանտությունն ու պարզությունը բարձրացնում են այս զարդի բնական գեղեցկության էներգիան՝ նրբաճաշակ կախազարդերի միջոցով, որին անհնար է չսիրահարվել։ Հիանալի փոքրիկ նվեր Ձեզ համար, կամ նրանց համար, ում սիրում եք։
Դուք կարող եք հոգ տանել ձեր զարդերի մասին ամենօրյա փոքր ուշադրության միջոցով, ինչի արդյունքում ավելի երկար կպահպանեք դրանց հետ կապված Ձեր հատուկ հիշողությունները:
Vestopazzo-ի զարդերը կրելուց հետո դրանք միշտ պետք է պահպանվեն տրամադրված պայուսակի մեջ:
100% վերամշակված ալյումինը չունի ծածկույթ, հետևաբար այն կարելի է թրջել և երբեմն լվանալ մաքուր ջրով և օճառով: Զարդերը պետք է հեռու պահվեն քայքայիչ նյութերից՝ խուսափելով վերին շերտի փչացումից: Որպեսզի պահպանեք ձեր զարդերի փայլը, հատկապես այն զարդերի, որոնք ամբողջովին ձեռագործ երեսպատված են (արծաթազօծ, ոսկեզօծ և վարդագույն ոսկի), խորհուրդ ենք տալիս դրանք չենթարկել քիմիական նյութերի ազդեցությանը, ինչպիսիք են ախտահանիչները, օծանելիքները, քսուքները, ծովի ջուրը: Առաջարկում ենք նաև դրանք հանել լոգանք ընդունելուց առաջ։
Vestopazzo-ի զարդերը հիպոալերգեն են, անցել են փորձաքննություն և համապատասխանում են եվրոպական օրենքներով սահմանված պարամետրերին։