Իտալական VESTOPAZZO ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ

BANGLE WEAVE DESIGN

Կոդ DD11118

9,400 ՀՀ դրամ

Ալիքաձև թևնոց. Լայնությունը՝ 1սմ. Ձեռագործ արտադրանք.
- +
Ավելացնել զամբյուղի մեջAdd
Կարևոր տեղեկատվություն

Պատրաստված է արույրից։ Արույրը ամբողջությամբ մշակվում է ձեռքով: Կտրվածքների ճշգրտությունից մինչև փորագրման գործընթացը, արույրն աչքի է ընկնում իր յուրահատկությամբ, որը նկատելի է հպումով: Զարդերի ձևերը ոգեշնչված են ճանապարհորդություններից և բացահայտումների ցանկություններից:

Որակ և խնամք

Վարպետությունը, որով տարբերվում են Vestopazzo-ի զարդերը այլ զարդերից, երաշխավորում է դրանց յուրահատկությունն ու բնավորությունը: Դուք կարող եք հոգ տանել ձեր զարդերի մասին ամենօրյա փոքր ուշադրության միջոցով, որպեսզի լավագույնս պահպանեք ձեր հատուկ հիշողությունները:

Vestopazzo-ի զարդերը կրելուց հետո միշտ պետք է պահպանվեն տրամադրված պայուսակի մեջ:

Զարդերը պետք է հեռու պահվեն քայքայիչ նյութերից՝ խուսափելով վերին շերտի փչացումից: Որպեսզի պահպանեք ձեր զարդերի փայլը, հատկապես այն զարդերը, որոնք ամբողջովին ձեռագործ երեսպատված են (արծաթազօծ, ոսկեզօծ և վարդագույն ոսկի), խորհուրդ ենք տալիս, որ դրանք չենթարկվեն քիմիական նյութերի ազդեցությանը, ինչպիսիք են ախտահանիչները, օծանելիքները, քսուքները, ծովի ջուրը: Առաջարկում ենք նաև դրանք հանել լոգանք ընդունելուց առաջ։

Vestopazzo-ի զարդերը հիպոալերգեն են, անցել են փորձաքննություն և համապատասխանում են եվրոպական օրենքներով սահմանված պարամետրերին։