Իտալական VESTOPAZZO ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ

Առաքման քաղաքականություն

Հարգելի՛ հաճախորդ, ստորև ներկայացված են majesty.am կայքից առցանց գնումների առաքման պայմանները:

Կայքում ձևակերպված պատվերները ՀՀ ամբողջ տարածքում առաքվում են անվճար.

  • Երևան քաղաքում` 1-2 աշխատանքային օրերի ընթացքում,
  • ՀՀ մարզերւմ` 1-5 աշխատանքային օրերի ընթացքում։

Կախված բնակության հասցեից, առաքման ժամկետները կարող են տարբերվել:

Առկա է նաև շտապ առաքման հնարավորություն, որն իրականացվում է նույն օրվա ընթացքում՝ հաճախորդի կողմից առաքման ծառայության դիմաց վճարելու պայմանով։

Majesty.am կայքում պատվերները կարող են ձևակերպվել յուրաքանչյուր օր՝ ցանկացած ժամի, սակայն առաքումն իրականացվում է ժամը 10:00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում։

Առաքումն իրականացվում է պատվերն իրականացնելիս Ձեր կողմից նշված հասցեով։ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից սխալ հասցե նշելու պատճառով ապրանքի կորստի համար։

Առաքելուց առաջ առաքիչը կզանգահարի Ձեզ։ Նախապես պայմանավորված ժամին և տեղում չլինելու պարագայում ապրանքը կառաքվի հաջորդ օրը՝ վճարովի հիմունքներով։

Եթե հաճախորդը, ապրանքն առաքելուց հետո մինչ ապրանքի համար վճարելը հրաժարվում է պատվերից, ապա վճարում է առաքման ծառայության գումարը: