Majesty Luxury Mattresses ապրանքանիշը ստեղծվել է 2017թ-ի մարտին  և հանդիսանում է լյուքս դասի ներքնակների ներկայացուցիչ:

Majesty Luxury Mattresses  Ապրանքանիշի ստեղծման գլխավոր նպատակը ոչ թե հերթականը լինելն էր արտադրողների շարքում, այլ բարձրակարգ ներքնակներով ապահովել որակն ու հարմարավետությունը գնահատող սպառողին՝ առաջարկելով միջազգային ստանդարտներին համապատասխանող տեսականի, միաժամանակ լրացնել այն բացը, որը ձևավորվել էր բարձրակարգ ներքնակների հայկական շուկայում և ապացուցել, որ հայկական արտադրանքը կարող է լինել խելամիտ գնի, որակի և վստահության խորհրդանիշ:

Majesty Luxury Mattresses  -ն ընդունել է հաճախորդների հետ աշխատելու թափանցիկ քաղաքականություն՝ գերնպատակ ունենալով գոհացնել յուրաքանչյուր հաճախորդի:

Քայլելով ժամանակին համընթաց և դրանով իսկ ընձեռելով ընտրության լայն հնարավորություն` Majesty Luxury Mattresses  -ն արդեն այսօր հասցրել է իր ուրույն տեղն արժանիորեն գրավել ներքնակների ոլորտում՝ սահմանելով անվանը վայել չափանիշներ: